Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Ղ․, ծնված 2003 թ.) և «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Մ․ Ա․, ծնված 1992 թ.), հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ծառայության փոխանցմամբ՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ն․ Թ․-ն (ծնված 1958 թ․) մահացել են, իսկ մյուս ուղևոր Է․ Թ․-ն (ծնված 1979 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։