Սյունիքի մարզում տեղի ունեցած ՃՏՊ-ի զոհերի թիվը հասել է 4-ի, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Պատահարի հետևանքով տուժածների թիվը 9 է։ Ծառայությունը հայտնում է, որ դեպքի վայրում աշխատանքները շարունակվում են։
ՆԳՆ-ն հաղորդել էր, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը։