Երևանում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է հինգ բնակարան, բնակարաններից մեկում հայտնաբերվել է Ջ․ Գ․-ի (ծնված 1961 թ․) դին, հայտնել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ հրդեհը բռնկվել է Երևանի Դեղատան փողոցի երկհարկանի տներից մեկի տան տանիքում։ Այրվել է շինության 5 բնակարան (ընդհանուր՝ մոտ 500 քմ), ինչպես նաև տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 500 քմ)։
Ծառայությունը հավելել է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 09:01-ին, մարվել՝ 13։45-ին։