ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր առավոտյան այցելել է Ստեփանակերտում գտնվող մի քանի ապաստարաններ, որտեղ պատսպարվել են խաղաղ բնակիչները՝ կանայք, երեխաները, ծերերը։ Այս մասին Հակոբյանը գրել է ֆեյսբուքյան էջում։
«Այցելել եմ նաև Ստեփանակերտի թիվ 1 գիշերօթիկի սաներին, որոնք կրկին ապաստարաններում են»,- գրել է Հակոբյանը։