Երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ կառավարության այսօրվա նիստը տեղի չի ունենա։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։
Նրա փոխանցմամբ՝ օրենքի համապատասխան դրույթի համաձայն, կառավարության նիստի օրակարգի հարցերը հեռավար են քննարկվելու և կընդունվեն գրավոր։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ռազմական գործողություն է սկսել Արցախի ամբողջ երկայնքով։
Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։