Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել CNBC հեռուստաալիքին։ Պատասխանելով լրատվամիջոցի այն հարցին, թե որն է լինելու այս իրավիճակի ավարտը, քանի որ անհրաժեշտ միջազգային ուշադրություն դեռ չկա՝ ՀՀ նախագահն ասել է․
«Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ եթե չմիջամտեն հիմա, Կովկասը կդառնա մեկ այլ մեծ խնդիր իրենց համար: Պատկերացնո՞ւմ եք՝ Կովկասը դառնա մեկ այլ Սիրիա»։
Միաժամանակ նախագահը հույս է հայտնել, որ դա տեղի չի ունենա։ Ա․ Սարգսյանը նկատել է, որ հայերը Լեռնային Ղարաբաղի հետ կապված ամբողջ խնդիրը կապում են իրենց հավատքի և պատմության հետ: Նրանք սա ընդունում են որպես Ադրբեջանի օգնությամբ Թուրքիայի կողմից մեկ այլ ցեղասպանության իրականացման փորձ: Սա հայերի համար անընդունելի է:
«Պայքարը կշարունակվի, և հայերը կապացուցեն, որ այս խնդիրն ուժի միջոցով չի լուծվելու, և, ուզում եք դա, թե՝ ոչ, մենք պետք է վերադառնանք բանակցությունների սեղան»,- նշել է ՀՀ նախագահը։