Ադրբեջանի կողմից քաղաքացիական հիմնական ենթակառուցվածքների թիրախավորումը ռազմական հանցագործություն է: Այս մասին ֆեյսբուքում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանական զինված ուժերը երեկվանից ծանր հրթիռային ու ավիացիոն միջոցներով կանոնավոր ու հատուկ թիրախավորում են Ստեփանակերտի հիմնական քաղաքացիական ենթակառուցվածքները՝ հանցավոր նպատակ ունենալով տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներին զրկել կենսագործունեության նվազագույն պայմաններից: