«Զինծառայողների ապահովագրության» hիմնադրամը ներկայացրել է 27.09.2020 – 05.10.2020-ի ընթացքում Հիմնադրամին կատարված նվիրաբերությունների մասին տեղեկատվությունը (ժամը 15:00-ի դրությամբ)․
• Ընդհանուր ծավալ՝ շուրջ 1,200,000 ԱՄՆ դոլար
• Միջակայք՝ 1 – 200,000 ԱՄՆ դոլար
• Ընդհանուր քանակ՝ 3,294 նվիրաբերություն
• Աշխարհագրությունը՝ 50 երկրների մեր հայրենակիցներից
«Շնորհակալություն ենք հայտնում նվիրաբերությունների համար և վստահեցնում, որ յուրաքանչյուր լումա հասնում է զինվորին ու իր ընտանիքին»,- գրել է հիմնադրամը։