Միջազգային տեռորիզմը ներթափանցում է տարածաշրջան՝ Արցախի ազատագրական պայքարի դեմ Ադրբեջանի սանձազերծած քաղաքականության անվան տակ: Այսօր հրավիրված մամուլի ասուլիս ժամանակ ասաց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի կողմից Արցախում ոտնահարվում է համամարդկային արժեքները, ընթանում է խաղաղ բնակչության բնաջնջման գործընթաց:
«Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակչության դեմ օգտագործում է «Սմերչ», «Պոլոնեզ», «Քասիրգա» հրթիռային համակարգեր, անօդաչու հարվածային սարքեր: Ստեփանակերտում չկա մի հատված, որտեղ հրթիռային արկեր չեն պայթել, այն էլ մի քանի անգամ, մինչև անգամ Շուշիի եկեղեցին: Զինվորական օբյեկտների անվան տակ հակառակորդը շարունակում է հրթիռակոծել Արցախի խաղաղ բնակավայրերը: Այսքանից հետո Արցախի կողմից ոչ համապատասխան վերաբերմունք են ակնկալում, այսինքն՝ համաձայնել իրենց կողմից ձևակերպված պահանջների հետ: Դա չի լինելու», – ասաց Հարությունյանը և հայտարարեց, որ Արցախը չի լինելու Ադրբաջանի մաս:
ԱՀ նախագահը նշեց, որ ցեղասպանություն է իրականացվում մի ժողովրդի նկատմամբ, որը իր երկրում ազատ ապրելու իրավունքի պայքար է սկսել 1988-ին:
«Ակնկալում ենք քաղաքակրիրթ աշխարհի աջակցությունը ոչ միայն կոչերով ու հայտարարություններով, այլև՝ առարկայական»,- ընդգծեց նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը ռազմական գործողություններ է իրականացնում Արցախի ամբողջ երկայնքով: Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հումանիտար հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն՝ դիվերսիոն գործողություն իրականացնելով Հադրութի ուղղությամբ սպանել մոր ու որդու: