Ուրախ եմ տեսնել, որ Human Rights Watch-ը արհեստավարժորեն և օբյեկտիվորեն փաստագրել է Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործություններից որոշները: Քաղաքացիական բնակչության դեմ կասետային զինամթերքի լայնածավալ և նպատակային օգտագործման վերաբերյալ կան բազմաթիվ ապացույցներ և վկաներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ տեղադրելով Human Rights Watch-ի նոր զեկույցը:
Զեկույցում նշվում է, որ Human Rights Watch- ը փաստագրել է չորս դեպք, երբ Ադրբեջանը կասետային զինամթերք է օգտագործել Արցախում: «Կասետային զինամթերքի շարունակական օգտագործումը, հատկապես բնակավայրերում, ցույց է տալիս, որ անտեսվում է քաղաքացիական անձանց անվտանգությունը», – ասել է Human Rights Watch- ի սպառազինության բաժնի տնօրեն Սթիվեն Գուսը: