«Երեկ հարավային ուղղությամբ հակառակորդի հարձակումը հետ մղելիս գերեվարված ադրբեջանցի զինծառայողի վիրահատությունը բարեհաջող է անցել»,-այս մասին Facebook-յան էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Ստեփանյանը հավելել է, որ վերջինս այժմ գտնվում է բժիշկների վերահսկողության տակ, վիճակը գնահատվում է կայուն ծանր։