Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը հյուսային ուղղությամբ ոչ երկարատև հրետանային պատրաստությունից հետո հետևակային ուժերով փորձել են գրոհել մի քանի դիրքերի ուղղությամբ, անմիջապես կոտորվել, հետ են շպրտվել՝ դաշտում թողնելով զգալի թվով դիակներ: Այս մասին հոկտեմբերի 30-ին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցի ժամանակ նշել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ ամբողջ օրը մարտերը շարունակվել են հարավային ուղղությամբ՝ Արաքս գետից հյուսիս:
«Մարտունի-Ճարտար ուղղությամբ ամբողջ օրը փորձել են ռազմաճակատը ճեղքել, բավականին ինտենսիվ մարտական գործողություններով՝ հիմնականում գրոհիչ խմբերով: Այս պահին այս ուղղությամբ դիրքային փոփոխություն չկա, բայց մարտերը համառ են: Շուշիի մերձակա անտառապատ գյուղերի մոտ, չնայած լավ ցուցանիշներ ենք արձանագրել, բայց մարտերը շարունակվում են»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը:
ՀՀ ՊՆ ներկայացուցիչը խոսել է նաև գերեվարված սիրիացի ահաբեկչի մասին: Ստավցած հավաստի տեղեկություններով՝ ահաբեկչական խմբավորումներն օգտագործվում են որպես «թնդանոթի միս», որպես առաջին շարքի մեր բնագծերը հաղթահարելու միջոց: