Հումանիտար աջակցության շրջանակներում նոյեմբերի 3-ին «Atlantis European Airways» ընկերության A320 ինքնաթիռով իրականացվել է Վնուկովո (05։22) -Երևան (08։54) ուղղությամբ հերթական հումանիտար չվերթը, որը կազմակերպվել է «Ռուսաստանի հայերի միության» կողմից։
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են, որ չվերթով տեղափոխվել են առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղորայք, սնունդ, տաք հագուստ և առողջապահական պարագաներ։
Պատերազմի առաջին իսկ օրվանից հայկական ավիաընկերություններն իրականացրել են արդեն մի քանի տասնյակ մարդասիրական բեռնափոխադրումներ՝ առանց շահույթ հետապնդելու, իսկ որոշները՝ նաև սեփական միջոցների հաշվին: