«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ԱՄՆ-ն այսօր նախագահ է ընտրում։ Սպիտակ տանը առաջիկա չորս տարում տանտեր լինելու համար պայքարում են Հանրապետական կուսակցությունից գործող նախագահ Դոնալդ Թրամփը, իսկ դեմոկրատներից՝ Ջոզեֆ Բայդենը։
Ներդրողների ու վերլուծաբանների կարծիքով՝ դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենի ընտրվելու դեպքում ԱՄՆ-ն կխստացնի վերաբերմունքը Անկարայի հանդեպ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի արտաքին ռազմական միջամտությունների եւ Ռուսաստանի հետ սերտ համագործակցության պատճառով։
ԱՄՆ-ում Թուրքիայի հանդեպ պատժամիջոցներ սահմանելու առաջարկներ արվել էին դեռ այն ժամանակ, երբ Անկարան, անտեսելով արեւմտյան դաշնակիցների հորդորները, ձեռք բերեց ռուսական S-400 հրթիռային համակարգեր, ինչը, Վաշինգտոնի գնահատմամբ, սպառնալիք է ՆԱՏՕ-ի անվտանգությանը։
Դեռ անցած դեկտեմբերին նա խոսել էր ավտոկրատ Էրդողանի հանդեպ նոր մոտեցում որդեգրելու օգտին՝ անհանգստություն հայտնելով Ռուսաստանի հետ Թուրքիայի համագործակցության կապակցությամբ։
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: