ՀԱՊԿ-ը ողջունում է ԼՂ-ում հրադադարի հաստատումը։ Այս մասին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, հայտնել է ТАСС-ը։
Դա հնարավոր դարձավ նոյեմբերի 9-ին ՀՀ, ԱՀ և ՌԴ առաջին դեմքերի ստորագրած փաստաթղթի շնորհիվ։
Զասը նաև դրական է գնահատել ռուսական խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում։
Կարծում ենք, որ խաղաղապահների տեղակայումը ուղիղ ազդեցություն կունենա հակամարտող կողմերի խաղաղության պատրաստակամության վրա։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից սանձազերծված պատերազմի առաջին իսկ օրերից Սեյրան Օհանյանը մեկնել էր Արցախ, որտեղ ակտիվորեն մասնակցել էր Շուշիի ինքնապաշտպանության կազմակերպման մարտավարության մշակմանը։
Հիշեցնենք նաև՝ այսօր՝ 13:00-ին, քաղաքական 17 ուժ Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրել ընդդեմ Արցախի տարածքների հանձնման ու Նիկոլ Փաշինյանի միանձնյա որոշմամբ փաստաթղթի ստորագրության: