Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ասել է, որ զինադադարի վերաբերյալ փաստաթղթի հետ որևէ կապ չի ունեցել և նշել՝ «ցավալի է, քանի որ այսքան տարվա իմ դիվանագիտական ու բանակցային փորձը չօգտագործվեց»:
Այս մասին Հայաստանի նախագահն ասել է մի խումբ հադրութցիների հետ հանդիպմանը և հավելել, որ առաջին քայլերից մեկը պետք է լինի ղարաբաղյան հարցի վերադարձը բանակցային փուլ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբ:
«Ի վերջո, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից: Մեր ամբողջ ներուժը՝ թե՛ քաղաքական, թե՛ դիվանագիտական, պետք է ներդնենք, որ հարցը վերադարձնենք Մինսկի խումբ: Հենց դա կարող է լինել այն մեխանիզմը, որը պետք է գործի պատմական ու հոգևոր, մշակութային ժառանգության պահպանության համար»,- ասել է Հայաստանի նախագահը: