Գործարկվել է Բեռլին-Երևան ուղիղ չվերթը, հայտնել է Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։
«Այսօր երեկոյան Eurowings-ը Գերմանիայի մայրաքաղաքից թռչում է Հայաստանի մայրաքաղաք։ Ուրախ կլինեմ, եթե այս թռիչքը նպաստի երկու երկրների միջև տնտեսական, սոցիալական և մշակութային կապերի ամրապնդմանը»,- Facebook-ի իր էջում գրել է դեսպանը:
2023թ․ հոկտեմբերին Գերմանիայում ՀՀ դեսպանատունը հայտնել էր, որ Բեռլինից Երևան (և հակառակ ուղղությամբ) ուղիղ չվերթ կգործի 2024թ. մայիսի վերջից: