ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան РИА Новости-ին հայտնել է, որ վաղը` նոյեմբերի 18-ին, Մոսկվայում տեղի կունենա Ղարաբաղի հարցով հանդիպում: Նրա խոսքով` ԱՄՆ-ից և Ֆրանսիայից ժամանած դիվանագետները կքննարկեն ներկայիս իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:
Հանդիպման մասին հայտնել է նաև Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան Իվ Լե Դրիանը:
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ, որի տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։