Աշխատանքի օրը՝ մայիսի 1-ին, Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել օրվա թեմայով տեղի ունեցած ցույցերի մասնակիցների դեմ, կան բերման ենթարկվածներ, հայտնել են թուրքական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ ակցիայի մասնակիցները փորձել են անվտանգության պատնեշով անցնել դեպի Թաքսիմ հրապարակ: Տեղեկացրել են, որ
մի քանի տասնյակ մարդ է ձերբակալվել:
Ակցիայի մասնակիցներն իրավապահների ուղղությամբ քարեր, պլաստիկ շշեր և այլ իրեր են նետել։