ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Ֆելիքս Ցոլակյանն ազատվել է արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից:
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով նույն պաշտոնում նշանակվել է Անդրանիկ Փիլոյանը:
Հիշեցնենք, որ Անդրանիկ Փիլոյանը 5-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր։
2008 թվականի հունվարի 28-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Անդրանիկ Փիլոյանը պարգևատրվել էր Հայրենիքին մատուցած ծառայությունների համարե 1-րդ աստիճանի մեդալով։
2020 թվականի հուլիսի 7-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով գնդապետ Անդրանիկ Սուրենի Փիլոյանին շնորհվել էր գեներալ-մայորի զինվորական կոչում:
2018-ի հունիսին ՀՀ նախագահի հրամանագրով՝ գնդապետ Անդրանիկ Փիլոյանը նշանակվել էր ՀՀ ՊՆ հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար:
Ավելի վաղ նա զբաղեցնում էր 5-րդ բանակային կորպուսի շտաբի պետի պաշտոնը:
Հիշեցնենք նաև, որ Փիլոյանն Արցախյան այս պատերազմում Ազգային հերոսի կոչում ստացավ: