Հայաստանի ղեկավարությունը հաստատել է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման, խորացման ուղեգիծը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք մեր այցը դիտարկում ենք որպես նախագահ Պուտինի կողմից բազմիցս արտահայտած աջակցության հաստատում՝ ի պատասխան այն ջանքերին, որոնք Հայաստանում ձեռնարկվում են հասարակության մեջ կայունության ապահովման համար եւ այն ուղեգծին, որը Հայաստանի ղեկավարությունը, վարչապետը, նախագահն իրականացնում են նոյեմբերի 9-ի հայտարարությունը պաշտպանելու համար», – հայտարարել է Լավրովը:
Անդրադառնալով Երևան կատարած այցի ընթացքում կայացած հանդիպումներին, Լավրովը նշել է, որ ՌԴ պատվիրակությունը ուշադրությունը գլխավորապես ուղղել է այն խնդիրներին, որոնք կապված են եռակողմ համաձայնագրի կետերի կատարմանը:
Նա նշել է նաև, որ բանակցությունների ընթացքում ուշադրություն է դարձվել նյութատեխնիկական մատակարարման հիմնախնդիրներին, որոնք կապված են երեք երկրների կողմից համաձայնագրի հստակ և լիարժեք կատարմանը:
«Մենք հանդիպել ենք ՀՀ նախագահի և վարչապետի հետ, և նրանք ընդգծել են, որ այդ համաձայնագիրն օգնել է լուծել լրջագույն խնդիրներ, օգնել է փրկել կյանքեր: Նրանք հակված են, որ այդ համաձայնագրի կետերը պահպանվեն այսուհետ ևս»,- հայտարարել է Լավրովը: