«Ժամանակ» թերթը գրում է.
««Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն կատարել «Պետական նպաստների մասին» օրենքում:
ԼՀԿ-ն առաջարկում է սահմանել «գերության նպաստ», որը կստանան գերի ընկածի ընտանիքի անդամները:
Ըստ նախագծի՝ «Գերի ընկնելու դեպքում նշանակված նպաստը սահմանվում է գերության ամբողջ ժամանակահատվածի համար»»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: