ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Այս մասին տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Սյունիքի մարզի Գորիս և Տավուշի մարզի Բերդ քաղաքներում մառախուղ է։
Սյունիքի, Լոռու մարզերում, Տավուշի մարզի Դիլիջան, Նոյեմբերյան քաղաքներում և Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։