Պարգևավճարներ տրամադրելը միջանկյալ լուծում է, քանի դեռ չենք համոզվել, որ կառավարման համակարգում չկան լրացուցիչ թերծանրաբեռնված հաստիքներ։ Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուցազյանն Աժ-ում ՀՀ 2021 թվականի պետբյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը։ Նա նաև բացատրեց պարգևավճարների տրամադրման մեխանիզմը․
«Շուրջ երկու տասնամյակ բյուջեով պարգևավճարներ են նախատեսված եղել միայն Ֆինանսների նախարարության համար՝ աշխատավարձի 10 տոկոսի չափով, իսկ մյուս գերատեսչություններն ունեցել են արտաբյուջետային հաշիվ, որի մուտքերով էլ պայյմանավորված է եղել տվյալ կառույցի աշխատակցի պարգևավճարի չափը։ Սակայն, վերջին երկու տարում վերացվել են արտաբյուջետային հաշիվները, փոխարենը 20 տոկոսի չափով պարգևավճարների ֆոնդ է նախատեսվել բոլոր գերատեսչությունների համար»,- ներկայացրեց Ջանջուղազյանը։
Ֆինանսների նախարարի կարծիքով՝ պարգևավճարը մոտիվացիա է, այն խթանում է համակարգերի արդյունավետ աշխատանքը։
Նախարարը նկատեց՝ երբեմն տպավորություն էր ստեղծվում, որ պետական համակարգում աշխատանքը հասարակական պարսավանքի առարկա էր, սակայն, ընդհակառակը, նրանք արժանի են հարգանքի և պետք է գնահատվեն:
Ֆինանսաների նախարարի համոզմամբ՝ եթե աշխատողը բարեխիղճ է կատարում աշխատանքը, ապա պետք է համարժեքորեն գնահատվի։
Հիշեցնենք, որ պետական պաշտոնյաններին, ինչպես նաև պետական համակարգի այլ աշխատակիցներին պարգևավճարների տրամադրման հարցը քննադատությունների է արժանանում։