ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է մայիսի 2-ի արտարժույթի փոխարժեքները։
ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.37 դրամով՝ կազմելով 387.63 դրամ։ Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.29 դրամով և կազմել 414.92 դրամ։
Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4․22 դրամ և նախորդ օրվա համեմատ ավելացել է 0.06 դրամով։
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 485.04 դրամ՝ նվազելով 1.51 դրամով։