Մինչ ընթանում էր Կառավարության հերթական նիստը, դրսում տեղի էր ունենում «Հայրենիքի փրկության կոմիտե»-ի կազմակերպած հերթական հանրահավաքը:
Հավաքվածները կրկին պահանջում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Նշենք, որ նույն պահանջով այսօր առավոտյան էլ մի խումբ մարդիկ արգելափակել էին Տիգրան Մեծի պողոտայի երթևեկությունը։
Սակայն, կարճ ժամանակ անց, ոստիկանական ուժերը հեռացրեցին ակցիայի մասնակիցներին, և պողոտայի երթևեկությունը վերականգնվեց։