Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) չորեքշաբթի որոշում է կայացրել «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» ընդհանուր անվանումով միջպետական հայցերի շրջանակներում նոր դիմումների վերաբերյալ: ТАСС-ի փոխանցմամբ՝ դատարանն իր հայտարարության մեջ հաստատել է, որ այդ գործերով բավարարման միջոցների կիրառման կարևորությունը և մերժել է դրանք չեղարկելու Ադրբեջանի կառավարության խնդրանքը:
Ներկայիս քննարկումը պայմանավորված էր Ադրբեջանի իշխանությունների վերջին ուղերձով, որը ստացվել էր 2020 թվականի դեկտեմբերի 3-ին: Դրանում ադրբեջանական կառավարությունը ՄԻԵԴ-ին խնդրել է կասեցնել բավարարման (միջանկյալ) միջոցառումների գործով վարույթն այնքան ժամանակ, քանի դեռ դիմումատուները չեն ապացուցել, որ դիմել են Կարմիր խաչի միջազգային կոմիտե (ԿԽՄԿ): Ադրբեջանական կողմը պնդում էր, որ գերիների մասին բարձրացված հարցերն ամբողջովին ընկնում են միջազգային մարդասիրական իրավունքի ներքո, և որ որոշ դիմորդներ չեն կարողացել պատշաճ կերպով հիմնավորել իրենց խնդրանքները՝ կապված բավարարման միջոցների մասին դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի կիրառման հետ, ինչպես նաև իրենց պնդումներն այն մասին, որ գոյություն ունի գերիներին անդառնալի վնաս հասցնելու իրական վտանգ:
Այս առնչությամբ ՄԻԵԴ-ը դեկտեմբերի 16-ի իր որոշման մեջ նշել է, որ «ներկայումս եկել է այն եզրակացության, որ 2020 թվականի սեպտեմբերի 29-ի ընդհանուր ժամանակավոր միջոցը, ինչպես այն մեկնաբանվել է 2020 թվականի նոյեմբերի 4-ին և ուղղված է ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին, պետք է ուժի մեջ մնա որպես հիշեցում երկու կողմերին մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի իրենց պարտավորությունների մասին»: Այդ պատճառով դատարանը «մերժել է այդ միջոցը չեղարկելու Ադրբեջանի կառավարության խնդրանքը»։
Հետևաբար, դատարանը «հաստատել է վերը նշված ընդհանուր ապահովման միջոցը և որոշել է շարունակել ենթադրյալ գերիների նկատմամբ 39-ի կանոնների կիրառման խնդրանքների քննությունը»: Դատարանը երկու կողմերին հիշեցրել է կանոն 39-ի համաձայն ընդունված բոլոր միջոցները պահպանելու իրենց պարտավորության մասին: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ ՄԻԵԴ-ը «հսկողության տակ կպահի այդ ընթացակարգերը»:
Հայաստանն ու Ադրբեջանը երկուշաբթի օրվանից սկսել են գերիների և պատանդների փոխադարձ փոխանակումը:
Միջազգային կազմակերպությունների և Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատարության մասնակցությամբ անցկացված բանակցությունների արդյունքում հայկական և ադրբեջանական կողմերի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխանակել գերիներ և պատանդներ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, և ընթացիկ տարվա դեկտեմբերի 14 – ին սկսվել է գերիների և պատանդների փոխադարձ վերադարձը։
Մինչ այժմ Հայաստան են վերադարձել պաշտոնապես հաստատված 44 գերիներ։