Ռուսաստանի Դաշնության կառավարության որոշման համաձայն՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) բյուջե է մուտքագրվել 2 մլն շվեյցարական ֆրանկի չափով կամավոր վճար՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետեւանքների կարգավորման միջոցառումները ֆինանսավորելու համար: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Այդ ուղղությունը դարձել է Ռուսաստանի Դաշնության և ԿԽՄԿ-ի միջև արդյունավետ համագործակցության առաջնահերթություններից մեկը։ Մեր երկիրը լայնածավալ ջանքեր է գործադրում քաղաքացիական բնակչությանը օգնություն ցուցաբերելու և տարածաշրջանի քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ։ Պատրաստ են հետագա համագործակցության ուղղությունները, և հույս ունենք, որ ԿԽՄԿ-ն շարունակելու է արդյունավետ աշխատանք բոլոր այն բնագավառներում, որոնք ներառում է մեր մանդատը», – ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերը նոյեմբերի 24 – ին հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության ֆինանսավորումը քառապատկվելու է՝ 10 մլն շվեյցարական ֆրանկից (մոտ 11 մլն դոլար) դառնալով 45 մլն շվեյցարական ֆրանկ (49,4 մլն դոլար): Կընդլայնվի նաև Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ զորակազմի թվաքանակը։