3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել է մարտական հերթապահության հերթափոխ։ Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից։
Անցկացվել է շարային ստուգատես, ստորաբաժանման հրամանատարներն ու մարտական դիրքերի ավագներն անձնակազմին հրահանգավորել են մարտական հերթապահության կրման անվտանգության կանոնների պահպանման, զգոնության բարձրացման և առաջադրված մարտական խնդիրների առանձնահատկությունների վերաբերյալ։
Նշենք, որ Արցախում մարտական գործողությունների ավարտից հետո ՀՀ-ի՝ Ադրբեջանի հետ սահմանին նոր զորամիավորումներ են տեղակայվում։