ԱԱԾ-ից չեն մեկնաբանում Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի՝ սոցիալական հարթակներում տարածվող տեղեկությունները՝ կապված Արարատ Միրզոյանի ԱԱԾ գործակալ լինելու տեղեկությունների հետ։
«ԱԱԾ-ն Միքայել Մինասյանի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն է տարածել, հավելելու ոչինչ չունենք»,-Armenia Today-ի հետ զրույցում նշել են ԱԱԾ-ից։
Նշենք, որ մի շարք լրատվամիջոցներով տեղեկություններ էին տարածվել, թե ԱԱԾ-ում ծառայողական քննություն է նշանակվել՝ բացահայտելու Արարատ Միրզոյանի գործակալ լինելու ինֆորմացիայի արտահոսքի աղբյուրը։
Նշենք, որ Մինասյանն իր տեսաուղերձներից մեկում Միրզոյանի անվանել էր «երկակի գործակալ»։ ԱԱԾ-ից անթույլատրելի գործելաոճ էին համարել «հանրությանը ապատեղեկատվություն հրամցնելու կամ մոլորության մեջ գցելու նման վարքագիծը»՝ հորդորելով տուրք չտալ «մտացածին և ստահոդ նմանօրինակ հրապարակումներին»։