Հունվարի 14-15-ը Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչների մասնակությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային գրասենյակում իրականացվել է COVID-19 վարակի հսկողության և կանխարգելման ԱՀԿ առաջարկների ներդրման գործընթացի գնահատում ազգային մակարդակում։ Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը։
Մի շարք բաղադրիչներ գնահատվել են առավելագույն գնահատականով, մասնավորապես՝
- վարակի հսկողության և կանխարգելման գործընթացի ներդրում,
- անհատական պաշտպանության միջոցների պատշաճ կիրառում։
Նշվել է նաև, որ երկրում իրականացվել են կարևոր միջոցառումներ՝ COVID-19-ի հետ կապված նախապատրաստական, կարողությունների ապահովման աշխատանքներում: Գնահատումն իրականացվել է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ։