Ազգային ժողովի ԼՀԿ պատգամավոր Հրանտ Այվազյանը ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հարց հնչեցրեց, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցված 170 մլն դրամից որքանն է փոխանցվել ՀՀ կառավարությանը, ինչ նպատակային ծախսեր են եղել և ինչու են նվիրաբերված ապրանքները հայտնվել ազատ վաճառքի մեջ։
«Ձեր հարցերը կունենա՛ն իրենց պատասխանները, բայց այս ձևաչափով հնարավոր չի ամբողջական պատասխանել դրանց»,- ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը,- 52,7 միլիոն դրամ փոխանցվել է կառավարությանն, ու դա արդեն քննարկվել է այս դահլիճում»։
«Թե կոնկրետ ինչի համար է ծախսվել Կառավարությանը փոխանցված գումարը, ներկայացվել է հաշվետվության տեսքով,- ասաց նախարարը,- մենք ստիպված ենք եղել ռազմական դրությամբ պայմանավորված կատարել ծախսեր, որոնք այլ պայմաններում պետությունը չէր կարողանա կատարել։ Ծախսերի ծավալը քիչ էր, սակայն ավելացել է ժամանակի ընթացքում»։