Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հայտնել է Արցախ վերադարձի հիմնական պայմանները։ Արցախցիների հետ հանդիպումներից պարզել է, որ նրանք վերադարձը հնարավոր են համարում անվտանգության հստակ երշախիքներ ադրբեջանցիների հետ որևէ շփում, առնչություն չունենալու պարագայում։
Պատգամավորը Հայաստանի ներկայիս իրավիճակը կապել է Արցախի հարցը փակելու ձգտման հետ։
«Հայաստանն այս իրավիճակում հայտնվել է, որովհետև ՀՀ իշխանութունները բանակցային գործընթացից հանել են Արցախի հարցը։ Բայց մենք չենք հուսալքվում, չեն վախենում, չենք դիտարկում, որ այս իշխանությունները հավերժ են, մենք պետք է ունենանք մեր ճանապարհային քարտեզը»,- ընդգծել է նա։
Հակոբյանը կարևորել է Արցախի հարցը բաց պահելը, որպեսզի բանակցային գործընթաց, դիվանագիտական հնարավորություններ ունենալու պարագայում տվյալ հարցի օգնությամբ ՀՀ-ն հանեն այս իրավիճակից։
«Դիվանագիտությունը հնարավորոթյունների արվեստ և յուրաքանչյուր իշխանություն դրանով է ցույց տալիս իր հնարավորությունը։ Ազգային իշխանությունների պարագայում այդ հնարավորությունը կօգտագործվի։ Մեր բոլոր խնդիրները սկսվել են, երբ փորձ արվեց Արցախի էջը փակել և մեր բոլոր խնդիրները կլուծվեն, երբ հնարավոր կլինի Արցախ վերադարձը»,- համոզմունք է հայտնել Հակոբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։