Թուրքիայի իշխանությունները ծրագրում են ընդլայնել համագործակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Թուրքական կողմն առաջարկում է «3+3» ձևաչափը։
Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ Ստամբուլում Իրանի արտգործնախարար Մոհամեդ Զարիֆի հետ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Մենք պետք է աջակցենք կրակի դադարեցմանը։ Այնպես որ, մենք նախատեսում ենք համագործակցային այդ ճանապարհը և «3+3» ձևաչափը (ՌԴ, Ադրբեջան, Հայաստան, Իրան, Վրաստան, Թուրքիա – խմբ.)»։