Նոր տարվա սկիզբը հետխորհրդային շատ երկրներում աչքի է ընկել կորոնավիրուսոային հիվանդության վարակման նվազմամբ: Օրինակ՝ Տաջիկստանում հունվարին ընդհանրապես նոր դեպքեր չեն գրանցվել: Այս մասին հայտնել է ТАСС-ը:
«Մինչդեռ Ուկրաինայում և Ղազախստանում այդ ինդեքսն աճում է: Իշխանություններն այդ երկրներում քաղաքացիներին կոչ են անում ավելի լուրջ վերաբերվել հակահամաճարակային միջոցների կիրառմանը, որպեսզի ստիպված չլինեն նոր սահմանափակումներ ներդնել:
Երկրներ, որտեղ իրավիճակը բարելավվում է.
Հայաստանում վարակման ցուցանիշի օրական աճը չի գերազանցում 200-ը: Փորձագետները խոսում են երկրում համաճարակի երկրորդ ալիքի հաղթահարման մասին:
Վրաստանում դեկտեմբերի համեմատ հունվար ամսվա միջին ցուցանիշները մի քանի անգամ պակաս են: Իշխանությունները որոշում են ընդունել փետրվարի 1-ից վերականգնել արտաքին աշխարհի հետ կանոնավոր ավիահաղորդակցությունը, որն ընդհատվել էր 2020թ. մարտից:
Ադրբեջանում վարակվածների օրական թիվը 5 անգամով է կրճատվել:
Մոլդովայում դեկտեմբերի համեմատ 2012թ. հունվարին նոր դեպքերի միջին թիվը երեք անգամով է կրճատվել:
Ղրղըզստանում հունվարին օրական գրանցվում է 80-ից մինչև 150 նոր դեպք՝ կրկնակի պակաս դեկտեմբերի համեմատ:
Ուզբեկստանում օրական աճի ցուցանիշները կրճատվել են մեկուկես-երկու անգամ:
Երկրներ, որտեղ իրավիճակը չի բարելավվել.
Բելառուսում հունվարի սկզբին նկատվել է վարակվածների թվի նվազում, սակայն այս պահին ցուցանիշները հասել են նախկին ցուցանիշներին:
Ղազախստանում վերջին երկու ամիսների ընթացքում համաճարակային իրավիճակը վատանում է:
Ուկրաինայում խիստ կարանտինի ռեժիմը հանելուց հետո ցուցանիշների կտրուկ աճ է նկատվում»,-նշված է հրապարակման մեջ: