Հայաստանի ֆուտբոլի ազգաին թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը հանդես կգա նոր ակումբում:
Հայ կիսապաշտպանն այսուհետև կխաղա հունական «Լամիա»-ի կազմում: Ղազարյանի պայմանագիրը նոր ակումբի հետ նախատեսված է մինչ ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
«Լամիա» ֆուտբոլային ակումբը Հունաստանի Սուպերլիգայի մրցաշարային աղյուսակում նախավերջինն է: Մինչ այս Գևորգ Ղազարյանը հանդես էր գալիս ԱԵԼ-ում, որի կազմում, ընդհանուր առմամբ, մասնակցել է 21 խաղի: