Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը Telegram-ի իր ալիքում նոր հայտարարություններով է հանդես եկել: Նրա խոսքով, Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովը նամակ է գրել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին:
Նամակում, ըստ Մ. Մինասյանի, Ռ. Մուրադովը մասնավորապես ասել է. «Հնարավոր թյուրիմացություններից խուսափելու և նոր ցուցումներ ստանալուց առաջ խաղաղապահներն Արցախի տարածք են բաց թողնելու այն երկրների քաղաքացիներին, որոնք ստորագրել են նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը»:
Մ. Մինասյանը հավելել է. «Նամակում նշված է, որ նման մոտեցումն իրականացվում է հունվարի 11-ին Նիկոլի և Իլհամի միջև ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունների հիման վրա։ Վաղարշակ Հարությունյանը, մեղքից հեռու, գաղտնիացրել է այս նամակը։ Այս նամակի էությունն այն է, որ Հայաստանից Լաչինի միջոցով Արցախ կարող են հասնել միայն Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիները։ Մնացած բոլորին անհրաժեշտ կլինի Ադրբեջանից Արցախ այցելելու թույլտվություն ստանալ»,-ասվված է գրառման մեջ: