Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը:
Ինչպես տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ը, հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
Մեկ օրում Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 34 փախստական։ 2020թ. նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղում նախկին բնակության վայր է վերադարձել 52 631 մարդ։
Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորական խմբերով շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները:
Մեկ օրում մաքրվել է 15 հա տարածք, 5 կմ ճանապարհ, 21 բնակելի շինություն, հայտնաբերվել և դուրս է բերվել 159 պայթուցիկ նյութ:
Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1419 հա տարածք, 443 կմ ճանապարհ, 1361 բնակելի շինություն, այդ թվում ՝ 30 սոցիալալան նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24 453 պայթուցիկ առարկա: