Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված նոր հենակետում՝ 3100 մետր բարձրության վրա, Քարվաճառը մինչև վերջ պահած տղաներն են կանգնած:
«Հովազ 1» դիրքի պատասխանատուն վստահեցնում է՝ դիրքապահներն այսօր էլ ամուր կանգնած են սահմաններին, նրանք են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության երաշխավորը:
Տղաները պատմում են՝ թշնամին բազմաթիվ փորձեր է արել դիրքի ուղղությամբ, սակայն իրենք անակնկալի են բերել հակառակորդին հենց խրամատում՝ ձախողելով նրանց ներթափանցումը:
Մանրամասաները՝ ՀՀ պաշտպանության նախարարության տեսանյութում: