Մարտի 7-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն այցելել է Իրանի միջազգային ցուցահանդեսների ըներություն, որտեղ հանդիպում է ունեցել ընկերության տնօրեն Հասան Զամանիի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Իրանի միջազգային ցուցահանդեսների կենտրոնի և հայաստանյան համապատասխան կառույցների միջև համագործակցության հնարավորությունները։
Համաձայնություն ձեռք բերվեց տնտեսության տարբեր ճյուղերի արտադրանքի և ծառայությունների համար Երևանում և Թեհրանում ցուցահանդեսների կազմակերպման ուղղությամբ։