️️Ստեփանակերտի Թումանյան փողոցի վրա կառուցվող բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանաքներն ակտիվ ընթացքի մեջ են։ Այս մասին հայտնել է Արցախի քաղաքաշինության նախարարությունը։
️Թումանյան փողոցի կաթի կոմբինատի տարածքում թվով 108 բնակարանոց բնակելի շենք է կառուցվում, որից թվով 90-ը կլինի 2, իսկ 18-ը՝ 3 սենյականոց:
️Ներկա դրությամբ ընթանում են ներքին և արտաքին հարդարման աշխատանքները։ Իրար զուգահեռ ընթանում են ջեռուցման, ջրամատակարարման, էլեկտրամոնտաժման աշխատանքները։
️Բնակարանները կտրամադրվեն Շուշի և Հադրութ քաղաքներից տեղահանված, ինչպես նաև զոհված ազատամարտիկների ընտանիքներին:
Շինարարությունն իրականացնում է «Քարավան » ՍՊԸ–ն: