#OurGame կանանց միջազգային ընկերական մրցաշարի շրջանակում այսօր տեղի կունենա Հայաստան – Լիտվա հանդիպումը։
Այն կմեկնարկի ժամը 16:00-ին, «Փյունիկ» մարզադաշտում։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է, որ մուտքն ազատ է։
Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին կայացել է Հայաստան-Լիբանան հանդիպումը, որն ավարտվել է հայ կանանց հաղթանակով, իսկ ապրիլի 10-ին տեղի ունեցած Հայաստան- Հորդանան հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի։