Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը հայտնել է 2024 թվականի Օլիմպիական խաղերին մեկնող հայ ծանրորդների անունները։ Հայաստանը ստուգատեսին կներկայացնեն Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Վարազդատ Լալայանը (+102 կգ)։
Ալավերդյանի խոսքով՝ Օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու համար մարզիկները 7 փուլ են անցել, ինչի արդյունքում 5 հայ ծանրորդ կարող էր մասնակցել Օլիմպիական խաղերին, բայց պետք է մասնակցեն երեքը, որովհետև Օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկների թիվը սահմանափակ է։
Նրա խոսքով՝ պատրաստվելու հարցը դանդաղ է ընթանում, ֆինանսները ժամանակին չեն փոխանցում։
«Նախարարությունները, վարչությունները, որոնք պետք է մեզ հետ աշխատեն այդ գործում, գիտելիքներ չունեն, իսկ ովքեր ունեն, բանի տեղ դնող չկա»,- հայտնել է մարզիչը։