Մայրաքաղաքում այսօր ցերեկը, ապրիլի 16-ին և 17-ին, 18-ի գիշերը, 19-ին, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Մարզերում այսօր ցերեկը, ապրիլի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ապրիլի 16-ին, 17-ին, 19-ին՝ հիմնականում կեսօրից հետո, առանձին շրջաններում, 18-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-20-ը, պայմանավորված հարավից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ, աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: