Ապրիլի 23-ին՝ ժամը 11:00-ին, Նոր Հաճնում տեղի կունենա թանգարանային նոր մշտական ցուցադրության բացում՝ նվիրված Հաճնի հերոսամարտի 100-ամյակին։ Ցուցադրությունը պատրաստվել է ժամանակակից թանգարանային դիզայնով և համալրված է հաճնցիների կենցաղին ու հերոսամարտին առնչվող եզակի ցուցանմուշներով։ Այս մասին գրել է պատմական գիտությունների դոկտոր, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին ղեկավար Հայկ Դեմոյանը։
Հաճնի հերոսամարտի հուշահամալիրի տարածքում պատրաստված այս ցուցադրությունը հնարավոր է դարձել Նոր Հաճնի համայնքապետարանի նախաձեռնությամբ և մի խումբ բարերարների աջակցությամբ։ Պաշտոնական արարողությունից հետո լրատվամիջոցների համար կկազմակերպվի առանձին շրջայց»,-գրել է Դեմոյանը։