Երևանում Արամ Մանուկյանի արձանի մոտ մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը։
Հանրահավաքը կազմակերպվել է ի պաշտպանություն երեկ Սյունիքում տեղի ունեցած ակցիաներից հետո ձերբակալված ու բերման ենթարկված քաղաքացիների։ Նշենք, որ երեկ Սյունիքում բնակիչները վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը խոչընդոտելու ակցիա էին կազմակերպել։
Հիշեցնենք, որՓաշինյանը խիստ գաղտնի պայմաններում երեկ մեկնեել էր Սյունիքի մարզ, որտեղ մարզի տարբեր քաղաքներում բնակիչները նրան դիմավորել էին հայհոյանքներով և վիրավորանքերով։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ խուլիգանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, բերման են ենթարկվել մի շարք քաղաքացիներ, որոնց թվում նաև Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանն էր։