Հայաստանում և Արցախում մեր բազմաթիվ միջազգային գործընկերներ ոգեկոչում են Հայոց ցեղասպանությունն ու իրենց աներկբա զորակցությունն են հայտնում հայ ժողովրդին՝ հաստատելով և վերահաստատելով իրենց սկզբունքային դիրքորոշումը ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման գործում: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իր ելույթում նշեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը:
«Ու այս զորակցությունը պարտավորեցնում է մեզ առավել քան երբևէ բազմապատկել մեր ջանքերը ցեղասպանությունների կանխարգելման, էթնիկ և կրոնական փոքրամասնությունների պաշտպանության օրակարգի առաջմղման գործում»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ այսօր Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցն է: