Ապրիլի 29-ից մայիսի 17-ը Թուրքիայում կփակվի հաստատությունների մեծ մասը, կդադարեցվեն դասերը դպրոցներում և մանկապարտեզներում, բնակիչներին կարգելվի դուրս գալ տներից:
Այս մասին հաղորդում են Anadolu-ն և Reuters-ը՝ վկայակոչելով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը:
Այս ժամանակահատվածում բնակիչները ստիպված կլինեն տանը մնալ՝ բացառությամբ անհրաժեշտ գնումների և բժշկի շտապ այցելության: Միջքաղաքային ուղևորությունների համար անհրաժեշտ կլինի ձեռք բերել հատուկ թույլտվություն։ Հասարակական տրանսպորտը գործելու է 50%-ով:
Լոքդաունի ընթացքում հաստատությունների և գրասենյակների մեծ մասը փակ է լինելու, ՆԳՆ-ն կազմելու է բացառությունների ցանկը: Բացի այդ՝ դպրոցներում դադարեցվում է լրիվ դրույքով ուսումը, քննությունները կհետաձգվեն, իսկ մանկապարտեզները կփակվեն: Պարետային ժամի բոլոր պայմանները կերկարացվեն, իսկ հյուրանոցներն ու սրճարանները կդադարեն ամրագրումներ կատարել:
Էրդողանի խոսքով՝ իշխանությունները ձգտում են կրճատել կորոնավիրուսի դեպքերի օրական աճը՝ հասցնելով 5 հազարի: Վերջին մեկ օրվա ընթացքում հանրապետությունում հայտնաբերվել է 37,3 հազար վարակված: Վերջին շաբաթներին Թուրքիայում կորոնավիրուսային դեպքերի աճ է գրանցվել՝ օրական 30-60 հազար: