Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կազանից հանրապետություն է վերադառնում մեկ այլ ինքնաթիռով:
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Հիշեցնենք, որ մինչ այս հաղորդել էինք, որ ՀՀ վարչապետի ինքնաթիռում տեխնիկական անսարքություն է հայտնաբերվել:
«Եթե խնդիրը չլուծվեց, պատվիրակությունը կվերադառնա այլ ինքնաթիռով», – նշել էին գործադիր մարմնից։
Փաշինյանըև նրա գլխավորած պատվիրակությունը Կազանում մասնակցում էին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։