ԱԺ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Վերածնվող Հայաստան» կուսակցության կազմում:
Պատգամավորը որոշում է կայացրել շարունակել իր քաղաքական ուղին «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ, քանի որ այն ստեղծվել է՝ իր հիմքում ունենալով Սյունիքը:
«Այն հետպատերազմյան Հայաստանի կուսակցություն է, որը ստեղծվել է անհրաժեշտաբար: Գործող իշխանությունը համապատասխան ջանքեր և արդյունավետ գործողություններ չի իրականացրել և, մեծ հաշվով, անտարբերության է մատնել Սյունիքը», -ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց նա։
Հիշեցնենք, որ Աննա Գրիգորյանը լքել է «Իմ քայլը» խմբակցությունը։
Հիշեցնենք նաև, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հիմնադրել է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։